PROFSKILLS

ՏԻՊ 2 ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Նկարագրություն

Ծրագրի մասին

Գիտե՞ք, թե ինչպես ճիշտ համադրել դեղորայքային թերապիան, կենսակերպի փոփոխությունները, սննդակարգն ու քաշի կառավարումը Տիպ 2 շաքարային դիաբետի ժամանակ, որո՞նք են դեղերի սխալ համադրություններն ու անտեսված կողմնակի ազդեցությունները, կամ ինչպես անհատականացնել բուժումը սրտանոթային ու երիկամային ուղեկցող հիվանդություններ ունեցող պացիենտների համար:
Այս և այլ կրիտիկական հարցերի պատասխանները պարզելու, շաքարային դիաբետով պացիենտին նշանակվող դեղի հնարավոր կողմնակի ազդեցություններն ու պատճառահետևանքային կապը հասկանալու և անվտանգ ու արդյունավետ բուժման մոտեցումներին տիրապետելու համար «ՊՐՈՖՍՔԻԼԶ»-ը հրավիրում է մասնակցելու «Տիպ 2 շաքարային դիաբետի համապարփակ կառավարում» թեմայով 1-օրյա ինտենսիվ դասընթացին։

Արժեք
12000 ՀՀ դրամ
Տևողություն
1 օր
Ձևաչափ
Առցանց
ՇՄԶ կրեդիտ
5 տեսական կրեդիտ

Ի՞նչ կստանաք դասընթացից

Հակացուցված և հետկանչված դեղերի վերլուծություն
Հաստատված, բայց հետագայում հետկանչված կամ հակացուցված դեղանյութերի ու դեղախմբերի քննարկում։
2024–2025թթ. արդի ուղեցույցներ
Դիաբետի դասակարգման, ախտորոշման և գլիկեմիայի հսկողության ժամանակակից սկզբունքներ։
Դեղաբանական լուծումներ և անվտանգություն
Դեղանյութերի հիմնական խմբերի անվտանգության պրոֆիլը (հիպոգլիկեմիա, ստամոքս-աղիքային, սիրտանոթային ազդեցություններ) և սխալ դեղամիջոցների համադրության վերլուծություն։
Համակցված հիվանդությունների կառավարում
Դեղերի ճիշտ ընտրություն սրտաբանական, երիկամային հիվանդությունների, ռետինոպաթիայի և «դիաբետիկ ոտնաթաթի» դեպքում։

Ո՞ւմ համար է նախատեսված

1
Դեղագետների, էնդոկրինոլոգների, ընտանեկան բժիշկների և թերապևտների համար
Անհատականացված մոտեցում և կլինիկական դեպքեր
Բուժման պլանավորում՝ ըստ բուժառուի տարիքի, ՔՄԻ-ի, հղիության ու ռիսկերի, ինչպես նաև իրական դեպքերի վերլուծություն։
2
Մանկաբույժների, մանկաբարձ-գինեկոլոգների, աղեստամոքսաբանների, սրտաբանների, լյարդաբանների և երիկամաբանների համար
5 ՇՄԶ Կրեդիտ և Networking
Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ և նոր մասնագիտական կապերի հաստատում։
Դասընթացի ավարտից հետո մասնակիցը ստանում է վկայական՝ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներով։