Իրականացվում է ներքին աուդիտ՝ համակարգի արդյունավետությունն ու կայունությունը գնահատելու և ստանդարտների պահանջներին համապատասխանությունը ստուգելու համար։ Կազմակերպությանը տրամադրվում է լիարժեք մասնագիտական աջակցություն տեղական կամ միջազգային սերտիֆիկացման մարմինների կողմից իրականացվող աուդիտի ողջ ընթացքում։
Ստեղծվում է կառավարման համակարգի հիմքը՝ ներառյալ Գործողությունների ստանդարտ ընթացակարգերը (SOPs), աշխատանքային հրահանգները, աշխատանքի նկարագրերը և Որակի ձեռնարկը(անհրաժեշտության դեպքում), որոնք լիարժեք հարմարեցված են բիզնեսի իրական կարիքներին։
Սահմանվում է կազմակերպության որակի քաղաքականությունը և թիրախային նպատակները։ Ներդրվում են պացիենտների անվտանգության ապահովման և ռիսկերի կառավարման մեխանիզմներ։
GDP ստանդարտի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մատակարարման շղթայի ամբողջականությանը և ջերմաստիճանային ռեժիմների խստիվ վերահսկմանը։
Ներդրման փուլեր
Որակի կառավարման համակարգերի ներդրում (ISO 9001:2015 և GDP)
Մեր մոտեցումը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա՝ ապահովելով համապատասխանությունը ISO 9001:2015 և
GDP (Պատշաճ բաշխման գործունեություն) ստանդարտների պահանջներին։ Գործընթացն իրականացվում է 5 հիմնական փուլով
Ռիսկերի կառավարում և համակարգի նախագծում
Փաստաթղթավորված տեղեկատվության կառավարում
Անձնակազմի վերապատրաստում
Ներքին աուդիտ և սերտիֆիկացման աջակցություն
Աուդիտ և բացերի վերլուծություն (Gap Analysis)
Իրականացվում է ընկերության ընթացիկ գործընթացների և փաստաթղթերի համապատասխանության գնահատում միջազգային պահանջներին։ Սահմանվում են այն թույլ կողմերը և ռիսկերը, որոնք անհրաժեշտ է վերացնել մինչ սերտիֆիկացման գործընթացի սկիզբը։
Իրականացվում է նոր ընթացակարգերի ինտեգրում առօրյա աշխատանքային գործունեության մեջ։ Անձնակազմն անցնում է համապարփակ վերապատրաստում՝ ստանդարտների պահանջները ճիշտ կիրառելու և պատասխանատվության շրջանակը հստակ գիտակցելու համար