PROFSKILLS

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ՝ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՆ

Նկարագրություն

Ծրագրի մասին

Պատրա՞ստ է արդյոք Ձեր բուժհաստատությունը կամ լաբորատորիան որակի ապահովման աուդիտին։ Կարո՞ղ եք վստահորեն պատասխանել այս առանցքային հարցին՝ ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս եք սահմանել, ապահովել, գնահատել ու փաստաթղթավորել Ձեր անձնակազմի կոմպետենտությունը որակի կառավարման գործընթացներում:
Եթե ցանկանում եք ապահովագրել Ձեր կազմակերպությունը որակի անհամապատասխանության ռիսկերից և վստահ լինել, որ Ձեր բուժհաստատությունը կամ լաբորատորիան անթերի կանցնի որակի աուդիտը, ապա ProfSkills Training & Consulting NGO-ն և TAland - HR Consulting & Trainings-ը հրավիրում են մասնակցելու «ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ՝ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՆ» թեմայով գործնական դասընթացին։

Արժեք
30000 ՀՀ դրամ
Տևողություն
2 օր
Ձևաչափ
Առկա
ՇՄԶ կրեդիտ
10 տեսական կրեդիտ
Արժեք*
Գործում են հատուկ արժեքներ 2+, 3+ և 5+ խմբային մասնակցության դեպքում (15-30 % զեղչի չափով)

Ի՞նչ կստանաք դասընթացից

Օրենսդրական և ստանդարտների պահանջների հստակեցում — Որակի պատասխանատուի գործողությունների շրջանակն՝ ըստ ՀՀ կառավարության 2021թ. սեպտեմբերի 2-ի N 1413-Ն որոշման և 2025թ. դեկտեմբերի 8-ի ՀՀ ԱՆ N 153-Ն հրամանի:
Պրակտիկ լուծումներ, գործիքներ և ձևանմուշներ — ՀՀ օրենսդրության, ISO 9001:2015 և ISO 15189:2022 պահանջներին համապատասխան որակի և անձնակազմի կոմպետենտության ապահովման համար:
ՄՌԿ գործիքակազմի ներդրում — Բուժանձնակազմի կոմպետենցիաների սահմանում աշխատանքի նկարագրերում, ընտրության գործընթացում և նոր աշխատակիցների արդյունավետ ինտեգրում (onboarding):
KPI-ների համակարգ և գնահատում — Կոմպետենցիաների վրա հիմնված KPI-ների սահմանում, կանոնավոր գնահատում և արդյունքների փաստաթղթավորում:
Արդյունավետ հաղորդակցություն — Էթիկական հաղորդակցության ապահովում, կառուցողական հետադարձ կապի տրամադրում և համագործակցային առաջնորդություն:

Ո՞ւմ համար է նախատեսված

1
Առողջապահության ոլորտի կառավարիչների, կլինիկաների և լաբորատորիաների ղեկավարների համար
2
Որակի ապահովման և ՄՌ (HR) պատասխանատուների համար
Դասընթացի ավարտից հետո մասնակիցը ստանում է վկայական՝ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներով։