Նկարագրություն
Ծրագրի մասին
Ի՞նչ կստանաք դասընթացից
Բժշկական փաստաթղթերի (այդ թվում՝ էլեկտրոնային) գրագետ վարումը բուժաշխատողի գործունեության անբաժանելի մասն է: Այն ապահովում է ոչ միայն պացիենտի արդյունավետ բուժումը, այլև հանդիսանում է բժշկի իրավական պաշտպանվածության հիմնական երաշխիքը: «ՊՐՈՖՍՔԻԼԶ» կազմակերպությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու դասընթացի, որը կօգնի խուսափել փաստաթղթերի ոչ պատշաճ լրացման հետևանքներից և իրավական պատասխանատվությունից:
ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ԴՐԱՆՑ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԼՐԱՑՆԵԼՈՒ, ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ՇՐՋԱՆԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ
ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Կսովորեք ճիշտ լրացնել և վարել պարտադիր բժշկական փաստաթղթերը ինչպես հիվանդանոցային, այնպես էլ արտահիվանդանոցային օղակներում
Կիրազեկվեք փաստաթղթերի ոչ պատշաճ վարման իրավական հետևանքների և սահմանված պատասխանատվության մասին
Կտիրապետեք էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության առանձնահատկություններին և պահանջներին
Ավագ բուժաշխատողներ՝ 7000 ՀՀ դրամ
Միջին բուժաշխատողներ՝ 5000 ՀՀ դրամ
Ո՞ւմ համար է նախատեսված
Ավագ բուժաշխատողների համար
Միջին բուժաշխատողների համար
Գործնական խորհուրդներ տեսչական մարմնի ներկայացուցչից՝ սխալներից խուսափելու և ստանդարտներին համապատասխանելու համար