PROFSKILLS

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՌԱՎԱՐԵԼ ՌԻՍԿԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ

Նկարագրություն

Ծրագրի մասին

Գիտե՞ք, թե որտեղ են թաքնված ամենամեծ վտանգները լաբորատոր աշխատանքի յուրաքանչյուր քայլում․ նմուշառման կամ նմուշի տեղափոխման ընթացքո՞ւմ, աէրոզոլների, ցայտացրումների ու թափվածքների առաջացման պահի՞ն, թե՞ թափոնների վնասազերծման ու օգտահանման փուլում:
Այս և այլ հարցերի պատասխանները պարզելու, ինչպես նաև իմանալու համար, թե ինչպես գործնականում կանխարգելել կենսաբանական ռիսկերը և ապահովել ISO 15189 ու ISO 35001 միջազգային ստանդարտների պահանջները, «ՊՐՈՖՍՔԻԼԶ»-ը հրավիրում է մասնակցելու 1-օրյա ինտենսիվ գործնական դասընթացին։

Արժեք
6000 - 8000 ՀՀ դրամ
Տևողություն
1 օր
Ձևաչափ
Առկա
ՇՄԶ կրեդիտ
5 տեսական կրեդիտ
Արժեք*
Ավագ բուժաշխատողներ՝ 8000 ՀՀ դրամ
Միջին բուժաշխատողներ՝ 6000 ՀՀ դրամ

Ի՞նչ կստանաք դասընթացից

FIT թեստավորում և արտակարգ իրավիճակներ
Կսովորեք ճիշտ ընտրել ու հարմարեցնել շնչադիմակները, կիրառել Spill Kit-եր, կատարել թափվածքների հավաքման և աէրոզոլային ցայտերի տարածման իմիտացիոն վարժություններ:
Գործնական փորձ
Ուլտրամանուշակագույն (UV) լույսի և Glo-Germ® գելի միջոցով անձամբ կբացահայտեք Ձեր ձեռքերի ու ԱՊՄ-ների (խալաթ, ձեռնոց) վրա թաքնված անտեսանելի «վարակները»:
Միջազգային ստանդարտներ
և գիտելիքներ
ISO 15189 և ISO 35001 պահանջների հեշտ տեղայնացում, ինչպես նաև բժշկական թափոնների տեսակավորում, պահեստավորում և վնասազերծում:
ՇՄԶ կրեդիտներ և Networking
Կստանաք 5 ՇՄԶ տեսական կրեդիտ, ձեռք կբերեք նոր մասնագիտական կապեր և կարդիականացնեք Ձեր հմտությունները:

Ո՞ւմ համար է նախատեսված

1
Կլինիկական լաբորատոր ախտորոշման մասնագետներ, մանրէաբաններ, վիրուսաբաններ, մակաբուծաբաններ, համաճարակաբաններ, վարակաբաններ, որակի ապահովման մասնագետներ
2
Լաբորանտներ, բուժքույրեր
Դասընթացի ավարտից հետո մասնակիցը ստանում է վկայական՝ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներով։