PROFSKILLS

Նկարագրություն

Ծրագրի մասին

Ո՞ւմ համար է նախատեսված

Ի՞նչ կստանաք դասընթացից

Կենսանվտանգության համակարգի պատշաճ գործարկումը ոչ միայն ազգային նորմատիվ իրավական պահանջ է, այլև պացիենտների և բուժանձնակազմի վարակներից պաշտպանության, բժշկական ծառայությունների բարձր որակի, բուժհաստատությունը տեսչական ռիսկերից ապահովագրելու և ֆինանսական կայունության երաշխիք։

Իսկ ինչպե՞ս դարձնել կենսանվտանգությունը ոչ թե պարտադրանք, այլ աշխատանքային մշակույթ ողջ անձնակազմի համար։ Այս և նմանատիպ այլ հարցերի պատասխանները գտնելու համար «Պրոֆսքիլզ»-ը հրավիրում է մասնակցելու «ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ» թեմայով 4-օրյա վերապատրաստման դասընթացին։

Դասընթացի նպատակն է բացահայտել, թե որտեղ են թաքնված ամենամեծ վտանգները առօրյա լաբորատոր աշխատանքում, և ապահովել անձնակազմի ու շրջակա միջավայրի պաշտպանությունը՝ կենսառիսկերի կառավարման ազգային նորմերի և ISO 15189:2022, ISO 35001:2021 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան։

Դասընթացի հիմնական թեմաները՝
✅Կենսառիսկերի գնահատում և կառավարում
✅Բժշկական թափոնների տեսակավորում, պահեստավորում, վարակազերծում (ավտոկլավացում) և փոխադրում
✅Անհատական պաշտպանիչ միջոցների (ԱՊՄ) կիրառում
✅Ձեռքերի հիգիենայի ապահովում
✅Լաբորատոր վթարներին արագ և արդյունավետ արձագանքում
✅Նմուշառում, նմուշների մերժման չափանիշներ
✅Կենսանվտանգության կառավարման ԳՍԸ-ների մշակման մեթոդաբանություն
✅Կենսանվտանգության պահարանների անվտանգ շահագործում

Արժեք
Տևողություն
4 օր
ՇՄԶ կրեդիտ
10-12 տեսական կրեդիտ
Ձևաչափ
Առցանց
Վարակների նվազեցում և պաշտպանություն
Կսովորեք բացահայտել առօրյա լաբորատոր աշխատանքի վտանգները, նվազեցնել կենսառիսկերը և ապահովել պացիենտների, անձնակազմի ու շրջակա միջավայրի առավելագույն պաշտպանությունը։
Ռիսկերի ապահովագրում և ֆինանսական կայունություն Գործնական հմտություններ, որոնք կօգնեն խուսափել տեսչական ռիսկերից, ապահովել բժշկական ծառայությունների բարձր որակն ու բուժհաստատության ֆինանսական կայունությունը:
Լաբորատոր գործընթացների և թափոնների գրագետ կառավարում Բժշկական թափոնների տեսակավորման, ավտոկլավացման, ԱՊՄ-ների կիրառման, նմուշառման, վթարներին արագ արձագանքման և ԳՍԸ-ների (SOP) մշակման գործնական մեթոդաբանություն:
Միջազգային և ազգային ստանդարտների կիրառում Գիտելիքներ ISO 15189:2022, ISO 35001:2021 միջազգային ստանդարտների և ազգային նորմերի պահանջների վերաբերյալ, որոնք կօգնեն կենսանվտանգությունը պարտադրանքից դարձնել ամուր աշխատանքային մշակույթ:
12000-15000 ՀՀ դրամ
Արժեք*
Ավագ բուժաշխատողներ՝ 15,000 դրամ
Միջին բուժաշխատողներ՝ 12,000 դրամ

Կենսանվտանգության արդյունավետ կառավարումը լաբորատորիայում

1
Կլինիկական լաբորատոր ախտորոշման մասնագետների, լաբորանտների և բուժքույրերի համար
2
Բժիշկ-մանրէաբանների, վիրուսաբանների և մակաբուծաբանների համար
3
Բժիշկ-համաճարակաբանների, վարակաբանների և որակի ապահովման պատասխանատուների համար
Դասընթացի ավարտից հետո մասնակիցը ստանում է վկայական՝ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներով։