Նկարագրություն
Ծրագրի մասին
Բուժօգնության որակի արդյունավետությունը մեծապես կախված է միջին բուժանձնակազմի գործնական հմտություններից և օրենսդրական պահանջների հստակ իմացությունից։
Բուժքույրական գործն այսօր միայն բժշկի նշանակումները կատարելը չէ։ Դա միաժամանակ որակի կառավարում է, ռիսկերի հստակ գնահատում և թվային տեխնոլոգիաների վարժ կիրառում։
«ՊՐՈՖՍՔԻԼԶ»-ը մեկնարկում է «Բուժօգնության որակ և պացիենտի անվտանգություն. Բուժքույրական գործի նոր մարտահրավերները» թեմայով 4-օրյա ինտենսիվ դասընթաց միջին բուժանձնակազմի համար, որը փոխելու է Ձեր պատկերացումները բուժքրոջ պրակտիկ աշխատանքի մասին։
Ի՞նչ թեմաների ենք անդրադառնալու այս 4 օրերի ընթացքում.
✅Բուժքրոջ դերը պացիենտի անվտանգության միջազգային նպատակների (IPSG) իրականացման մեջ
✅Բժշկական և դեղորայքային սխալների կանխում և բարձր ռիսկայնության դեղերի անվտանգ կիրառում բուժքրոջ պրակտիկայում
✅Կլինիկական վիճակի գնահատում, կենսական նշանների ճանաչում և արագ արձագանքում
✅«Արմեդ» համակարգում բուժքրոջը հասանելի գործիքակազմ ու դրա անթերի լրացման կանոններ
Եվ էլի շատ ու շատ հետաքրքիր ու ամենօրյա աշխատանքում կիրառելի թեմաներ, իսկ դասընթացի ավարտին՝ դասընթացում քննարկված թեմաների վերաբերյալ նյութեր։
Բուժօգնության որակ ԵՎ պացիենտի անվտանգություն. Բուժքույրական գործի նոր մարտահրավերները
Ո՞ւմ համար է նախատեսված
Ի՞նչ կստանաք դասընթացից
«Արմեդ» համակարգի անթերի լրացման և կլինիկական վիճակի գնահատման կանոնների յուրացում
Գործնական հմտություններ պացիենտների անվտանգության ապահովման և բժշկական սխալների կանխարգելման ուղղությամբ
Նոր կապեր բժշկական համայնքի և ոլորտի մասնագետների շրջանակում (Networking)
13 ՇՄԶ կրեդիտներ՝ շնորհված ՀՀ առողջապահության նախարարության կողմից