PROFSKILLS

Բուժօգնության որակի ժամանակակից մոտեցումներն ու ՀՀ օրենսդրական պահանջները․ Ինչպես ներդնել ԱՆ 153-Ն հրամանի պահանջները պրակտիկայում

Նկարագրություն

Ծրագրի մասին

Արդյո՞ք Ձեր բժշկական կենտրոնը լիարժեք ապահովում է բուժօգնության որակին ներկայացվող պահանջները՝ համաձայն 2025 թ․-ի դեկտեմբերի 8-ի ԱՆ 153-Ն հրամանի դրույթների:
Բժշկական հաստատություններում որակի կառավարումը միայն ստուգումներին պատրաստ լինելը չէ. դա պացիենտի անվտանգության, բժշկական կենտրոնի անխափան աշխատանքի և հեղինակության երաշխիքն է: Հաճախ որակի կառավարման համակարգը դիտարկվում է որպես լրացուցիչ բեռ, սակայն ճիշտ ներդրման դեպքում այն դառնում է կենտրոնի անվտանգության և մրցակցային առավելության հիմքը:
PROFSKILLS-ը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Բուժօգնության որակի ժամանակակից մոտեցումներն ու ՀՀ օրենսդրական պահանջները․ Ինչպես ներդնել ԱՆ 153-Ն հրամանի պահանջները պրակտիկայում» թեմայով դասընթացին: Ձեր բուժհաստատության որակի կառավարումը սկսվում է գիտելիքից:

Արժեք
25000 ՀՀ դրամ
Տևողություն
5 օր
Ձևաչափ
Առցանց
ՇՄԶ կրեդիտ
15 տեսական կրեդիտ

Ի՞նչ կստանաք դասընթացից

Գործնական գործիքակազմ
Որակի ցուցանիշների (KPI) սահմանում, մոնիթորինգի և պացիենտների բավարարվածության գնահատման գործիքներ:
ԱՆ 153-Ն հրամանի պարզաբանում
Հրամանի դրույթների հստակ պարզաբանում՝ առանց բարդ իրավաբանական տերմինների:
Իրական քեյսեր և համադրում
Անհամապատասխանություն-
ների արձանագրման, արմատային պատճառների վերլուծության (Root Cause Analysis) քեյսեր, SOP-ների և կլինիկական ուղեցույցների համադրում որակի չափանիշների հետ:
Անձնակազմի ներգրավում և պատրաստվածություն
Գիտելիքներ, թե ինչպես ներգրավել ողջ անձնակազմին որակի բարելավման գործընթացում և պատրաստվել լիազոր մարմնի ստուգումներին՝ հանգիստ ու վստահ:

Ո՞ւմ համար է նախատեսված

1
Հանրային առողջության և առողջապահության մասնագետների համար
2
Առողջապահության կազմակերպման և կառավարման մասնագետների, որակի ապահովման մասնագետների և համաճարակաբանների համար
Դասընթացի ավարտից հետո մասնակիցը ստանում է վկայական՝ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներով։