Նկարագրություն
Ծրագրի մասին
Ո՞ւմ համար է նախատեսված
Ի՞նչ կստանաք դասընթացից
Որակյալ բժշկական ծառայության և բուժհաստատության հեղինակության գրավականը վարակի հսկողության և կենսանվտանգության անթերի համակարգն է: «Պրոֆսքիլզ» կենտրոնը հրավիրում է Ձեզ մասնակցելու դասընթացի, որը տեսական գիտելիքից բացի տրամադրում է գործնական գործիքակազմ՝ ամենօրյա աշխատանքի ռիսկերը կառավարելու համար: Ծրագիրը համապատասխանում է ազգային նորմերին և միջազգային ստանդարտներին՝ անկախ Ձեր գործունեության ոլորտից (լաբորատոր, ամբուլատոր թե ստացիոնար):
Կսովորեք նվազեցնել վարակի ռիսկերը և ապահովել պացիենտների ու անձնակազմի մաքսիմալ պաշտպանությունը:
Փորձի փոխանակում ոլորտի առաջատարների հետ և նոր կապեր բժշկական համայնքում։
Բժշկական թափոնների անվտանգ կառավարում, նմուշների մշակում, բժշկական նշանակության արտադրատեսակների անթերի մանրէազերծում և ախտահանիչների գրագետ կիրառում:
Գիտելիքներ, որոնք կօգնեն խուսափել բժշկական սխալներից բխող իրավական խնդիրներից
և ֆինանսական կորուստներից՝ ամրապնդելով կազմակերպության վստահելի իմիջը։
Բժիշկ-լաբորանտներ, մանրէաբաններ, մակաբուծաբաններ՝ 25,000 դրամ
Լաբորանտներ, բուժքույրեր՝ 20,000 դրամ
ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Կլինիկական լաբորատոր ախտորոշման մասնագետների
և լաբորանտների համար
Մանրէաբանների և մակաբուծաբանների համար