Կլինիկական պրակտիկան ցույց է տալիս, որ դեղերի կողմնակի ազդեցությունների (ԴԿԱ) արդյունավետ կառավարումն ուղղակիորեն ազդում է բուժման արդյունքների և պացիենտի անվտանգության վրա։
Շատ հաճախ հենց դեղերի կողմնակի ազդեցություններն են դառնում հոսպիտալացման կամ պացիենտի կյանքին սպառնացող վիճակի պատճառ։ Նույնիսկ փորձառու բժիշկներն ու դեղագետները կարող են բախվել ռիսկերի գնահատման դժվարությունների՝ պայմանավորված գործնական հմտությունների պակասով։
Այս դասընթացը նպատակ ունի զինել բուժաշխատողներին գործնական հմտություններով՝ ճիշտ գնահատելու ռիսկերը և ապահովելու դեղորայքային թերապիայի առավելագույն անվտանգությունը:
Նկարագրություն
Ծրագրի մասին
Ո՞ւմ համար է նախատեսված
Ի՞նչ կստանաք դասընթացից
ԴԵՂԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԴԵՂԱԶԳՈՆՈՒԹՅՈՒՆ
Կտիրապետեք ԴԿԱ-ների գնահատման և կանխարգելման ժամանակակից մեխանիզմներին
Կսովորեք կանխարգելել վտանգավոր ռեակցիաները՝ նախքան դրանց ի հայտ գալը
Ավագ բուժաշխատողների համար
Կսովորեք օպերատիվ կերպով գնահատել ԴԿԱ-ի լրջության աստիճանը և պատճառահետևանքային կապը
Կկարողանաք ընտրել արձագանքման ճիշտ քայլեր՝ ապահովելով դեղորայքային թերապիայի առավելագույն անվտանգությունն ու արդյունավետությունը