Հիանալի հնարավորություն լաբորատոր ոլորտի մասնագետների համար՝ մասնակցելու «Կենսառիսկերի կառավարումը լաբորատորիաներում» դասընթացին, որը հիմնված է ISO 35001:2019 ստանդարտի պահանջների վրա և անդրադառնում է կենսաբանական ռիսկերի բացահայտման, գնահատման, վերահսկման և մոնիտորինգի գործընթացներին։
Դասընթացի նպատակը՝ զարգացնել մասնագետների մոտ ռիսկերի գնահատման ու կառավարմանն ուղղված մտածելակերպ՝ նպաստելով լաբորատոր համակարգում կենսանվտանգության մակարդակի բարձրացմանը։
Կլինիկական ախտորոշիչ ոլորտի մասնագետների համար
ԿԵՆՍԱՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ
Խորացված գիտելիքներ կենսառիսկերի կառավարման ժամանակակից մոդելների վերաբերյալ
Կբարելավեք Ձեր մատուցած բժշկական ծառայությունների որակը
ՇՄԶ 3 տեսական և 2 գործնական կրեդիտ ՀՀ առողջապահության նախարարության կողմից
Որակի և կենսանվտանգության պատասխանատուների համար
Հանրային առողջապահության և կանխարգելիչ բժշկության մասնագետների համար
Փորձի փոխանակում ոլորտի առաջատարների հետ և նոր կապեր բժշկական համայնքում